Մինչ այս պահն էլ շարունակվում են իմ նկատմամբ սպառնալիքները. Մանվել Գրիգորյանի պաշտպան
«Հրապարակը» գրում է. «Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանին հարցրինք՝ ե՞րբ է Վերաքննիչը քննելու Ձեր պաշտպանյալի գործը: Չենք հրապարակում օրը՝ անվտանգության հանգամանքներից ելնելով, «մոտակա օրերին»:
Ի՞նչ սպասելիքներ ունեք: «Դատարանը և դատական պրոցեսները խիստ անկանխատեսելի են»: Իսկ ինչ ընթացքի մեջ է Ձեր նկատմամբ խուլիգանության «գործի» ճակատագիրը (հիշեցնենք՝ թքել էին նրա մեքենայի վրա): «Նյութեր են նախապատրաստվում կոնկրետ խուլիգանական արարք էր, որի համար նախատեսված է մինչև 5 տարի ազատազրկում: Ի դեպ, մինչ այս պահն էլ շարունակվում են իմ նկատմամբ սպառնալիքները»:
Նիկոլ Փաշինյանի վերջին «լայվից» հետո բան չի՞ փոխվել: «Շատ քիչ. էնպես չէ, որ մարդիկ հասկացել են՝ Նիկոլն ինչ էր ասում»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: