Կայծակի հարվածից ֆուտբոլիստը կորցրել է գիտակցությունը
«Ագուա Սանտա» ակումբի պաշտպան Էնրիկեն Սան Պաուլուի առաջնության երրորդ փուլի հանդիպման ժամանակ գիտակցություն կորցրել է այն պահին, երբ մարզադաշտից դուրս կայծակ է խփել։ Այս մասին հայտնում է «Советский спорт» հանդեսը։
«Կայծակը հարվածեց ինչ որ բանի, մարզադաշտից դուրս, ինչից հետո ես տուժեցի։ Ինչպես նաեւ տուժեց մեր մրցակից թիմի՝ «Աթլետիկոյի» մի խաղացող։ Ես գլխապտույտ ունեցա եւ ոտքս էր թմրել-քարացել։ Ավելին չեմ հիշում»,- ավելի ուշ՝ պատմել է Էնրիկեն։
Ավելի ուշ ակումբի ղեկավարությունը պարզաբանել էր, որ ֆուտբոլիստը պարզապես վախեցել է։ Նա չի էլեկտրահարվել։ Ըստ հաղորդման, Էնրիկեն անցել է բուժզննում եւ իրեն լավ է զգում։