«Անտեսե՛ք այդ ծաղրածուներին». Լապշինը մեկնաբանել է «թուրքական բանակի համազգեստ կրող աղջկա» կողմից ՀՀ դրոշը վառելու տեսանյութը
Այս թեմայով
- Ադրբեջանցիները պարբերաբար այցելում են Կապան՝ գնումներ կատարելու. Լապշին
- Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Լապշին
- Լապշինը՝ Հադրութից, Մարտունիից եւ Ջեբրայիլից ադրբեջանցիների ֆեյք տեսանյութերի մասին
- Լապշինն անդրադարձել է Արայիկ Հարությունյանի դեմ Ադրբեջանի ղեկավարության կողմից 15 հոդվածով քրեական գործ հարուցելու մասին ադրբեջանական կայքերից մեկի հոդվածին
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն Արցախ այցելելու համար Ադրբեջանում բանտարկվել էր, ավելի ուշ ազատ արձակվել, իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ադրբեջանցի աղջկա կողմից ՀՀ դրոշը վառելու սկանդալային տեսանյութի վերաբերյալ:
Նա նշել է, որ այս օրերին Հայաստանում բուռն քննարկում են տեսանյութը, որում թուրքական բանակի համազգեստով աղջիկը ցուցադրաբար այրում է ՀՀ դրոշը:
Լապշինը հայերին խորհուրդ է տվել այդ քայլից չվիրավորվել, քանի որ դա ընդամենը հիմարություն է և որ դաստիարակված ադրբեջանցիները երբեք այդքան չեն ստորանա, որ «այրեն ինչ-որ փալասներ»:
Դիմելով այլ պետության դրոշներն այրողներին՝ Լապշինը գրել է. «Նախևառաջ դուք դրանով ոչ մեկին ոչինչ չեք ապացուցի ու միայն հիմար վիճակում կհայտնվեք: Չինաստանում պատրաստված մի քանի կոպեկանոց զոլավոր փալասը, որում ո՛չ հոգի կա, ո՛չ իմաստ, պարզապես փալաս է»:
Նա նաև նկատել է, որ թուրքական բանակի համազգեստով նկարահանված աղջիկը ստվերում է ադրբեջանական պետության հեղինակությունն ու անկախությունը, քանի որ ուղղակիորեն ակնարկում է, որ Ադրբեջանի տարածքը Թուրքիային է պատկանում:
Լապշինը խորհուրդ է տվել անտեսել բոլոր այն ծաղրածուներին, որոնք ինչ-որ բան ապացուցելու համար ինչ-որ փալասներ են այրում:
«Ի դեպ, իսկ ե՞րբ են սկսելու այրել իմ նկարները: Մի՞թե ես բավականաչափ վախենալու ու վտանգավոր չեմ»,-գրել է բլոգերը՝ պատրաստակամություն հայտնելով միանգամայն անվճար իր դիմանկարները տրամադրել:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: