Բրիտանիայում տեսագրել են օդանավի՝ վայրէջք կատարելու անհաջող փորձը ուժեղ քամու պահին (տեսանյութ)
Իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռը երկու անգամ չի կարողացել վայրէջք կատարել ուժեղ քամու պատճառով:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, օդանավը Մալթայից ուղևորվել է բրիտանական Լիդս քաղաք: Քամու ուժեղ պոռթկումների պատճառով, որի արագությունը հասել է 22 մետր/վայրկյանի, օդաչուն ստիպված է եղել չեղարկել վայրէջք կատարելու փորձը՝ մոտ գտնվելով թռիչքուղուն:
Նման փորձ նա կատարել է երկու անգամ: Արդյունքում երրորդ փորձից հետո օդաչուին հաջողվել է վայրէջք կատարել Լիվերպուլի օդանավակայանում: