Իրանական Press TV հեռուստաալիքը հայտարարել է ԱՄՆ-ում իր հաղորդավարի ձերբակալման մասին
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Ամերիկյան ոստիկանությունը ձերբակալել է անգլալեզու իրանական «Press TV» հեռուստաալիքի լրագրող եւ հաղորդավար Մարզիե Հաշեմին, հաղորդում է «Интерфакс»-ը:
«Մեզ տեղեկացրել են, որ լրագրող եւ լուրերի մեկնաբան Մարզիե Հաշեմին ձերբակալվել է եւ կալանքի տակ է Վաշինգտոնում: Նրա ձերբակալման պատճառներն անհայտ են, նրան որեւէ պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել», - հաղորդել է հեռուստաալիքն իր Twitter-ում:
Press TV-ի կայքում նշվում է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել Սենտ Լուիսի միջազգային օդանավակայանում (Միսսուրի նահանգ)։ Նա ներկայումս ՀԴԲ-ի կողմից տեղափոխվել է Վաշինգտոնի քննչական մեկուսարան:
Press TV-ի հաղորդավարը ծնվել է ԱՄՆ-ում: Նա ԱՄՆ էր գնացել՝ այցելելու հիվանդ եղբորը եւ մյուս հարազատներին:
Մ.Հաշեմինի հարազատները պատմել են հեռուստաալիքին, որ իրենք չեն կարողացել կապ հաստատել նրա հետ 48 ժամվա ընթացքում, եւ միայն դրանից հետո են նրանք իմացել նրա ձերբակալման մասին:
Հաղորդավարն ընտանիքի անդամներին տեղեկացրել է իր նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին: Նա պատմել է, որ իր կամքին հակառակ, վրայից հանել են հիջաբը, նաեւ մերժել են հալալ կամ բուսական ծագման սնունդ տրամադրել: