Մանվել Գրիգորյանը ցանկանում է լքել Հայաստանը և բուժման համար մեկնել Ֆրանսիա
«Ժամանակը» գրում է. «Մանվել Գրիգորյանը ցանկանում է լքել Հայաստանը և բուժման համար մեկնել Ֆրանսիա: Այդ նպատակով տարբեր միջնորդների միջոցով նա դիմում է ներկայիս խորհրդարանի պատգամավորներին, որ վերջիններս ստորագրեն ՀՔԾ-ին ուղղված միջնորդության տակ, որպեսզի իր նկատմամբ կիրառվող խափանման միջոցը փոխվի, և ինքը կարողանա դուրս գալ Հայաստանից:
Պատգամավորներն այնքան էլ հակված չեն ստորագրել նման միջնորդության տակ՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է բացասաբար ազդել իրենց վարկանիշի վրա»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: