«Դու ինչո՞ւ բեղ չունես». Էրդողանի հարցն անակնկալի է բերել քաղաքապետի թեկնածուին
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անսպասելի ու զավեշտալի հարց է ուղղել Քոջաելիի քաղաքապետի պաշտոնում իր կուսակցության առաջադրած թեկնածու Մեհմեդ Յասին Օզլյուին:
Ինչպես գրում է թուրքական «Յենի Աքըթ» պարբերականը, նախագահը հետաքրքրվել է թեկնածուից, թե ինչու վերջինս բեղեր չունի:
«Յասի՛ն, դու ինչո՞ւ բեղ չունես», - ասել է Էրդողանը բեմի վրա Օզլյուի ձեռքը սեղմելիս:
Անակնկալի եկած գործիչը խոստացել է նախագահին, որ անպայման շուտով բեղ կունենա:
«Կաճեցնեմ, պարոն», - ասել է Քոջաելիի քաղաքապետի թեկնածուն:
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Թուրքիայի նախագահը հաճախ պարտադրում է պաշտոնյաներին իր պես բեղ պահել: Նշվել էր, որ «հարկադրված» բեղ աճեցրածների թվում են արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, այլք: