Մոսկովյան մետրոյի ճյուղերից մեկը հեղեղվել է (Տեսանյութ)
Մոսկովյան մետրոյի Լյուբլինսկո-Դմիտրովսկայա ճյուղի հատվածը մի քանի ժամով փակվել է թունել լցված ջրի պատճառով:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, մետրոյի ուղևորներին ստիպված են եղել տեղափոխել ավտոբուսներով:
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 15-ի առավոտյան՝ «Օկրուժնայա» և «Վերխնիյե Լիխոբորի» կայարանների միջև հատվածում:
Ջուրն ու կեղտը մեծ ծավալներով սկսել են թունելի մեջ թափվել. գնացքների տեղաշարժը դադարեցվել է ու վերականգնվել միայն մի քանի ժամ հետո:
Ըստ նախնական տվյալների՝ հեղեղի պատճառը եղել է հիդրոհարվածը, որը տեղի է ունեցել «Օկրուժնայա» կայարանում շինարարական աշխատանքների ժամանակ: