Թուրքմենստանի նախագահը նախարարների համար ընթերցել է իր բանաստեղծությունները (տեսանյութ)
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը երկրի Նախարարների խորհրդի փակման ժամանակ ընթերցել է իր հեղինակած բանաստեղծությունները, գրում է «Хроника Туркменистана»-ն: Նախագահի ելույթը տարածվել է համացանցում:
Օրեր առաջ Բերդիմուհամեդովը ոտանավոր է գրել 2019 թվականի հունվարի մեկին լույս աշխարհ եկած քուռակի պատվին և նրան անվանակոչել «Ռովաչ» («Բարգավաճող»):
Հաշվի առնելով, որ քուռակը լույս աշխարհ է եկել հենց Ամանորին, իսկ տարվա կարգախոսն է՝ «Թուրքմենստան՝ Բարգավաճման հայրենիք», նախագահը նրան անվանակոչել է Ռովաչ: