Իրանում Boeing-707 օդանավի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Թեհրանի մերձակայքում կործանված Boeing-707 օդանավի բեկորների տակից դուրս է բերվել 15 զոհի դի: Ընդհանուր առմամբ, ինքնաթիռում գտնվել է 16 մարդ, փրկվել է միայն մեկը՝ ինքնաթիռի ինժեները:
Ինչպես գրում է ria.ru-ն, այս մասին հայտնել է Իրանի դատաբժշկական կազմակերպությունը:
«Օդանավի 16 հոգանոց անձնակազմի 15 անդամ զոհվել է, ողջ է մնացել միայն մեկը»,-հայտնել է կազմակերպության ներկայացուցիչը՝ հավելելով, որ զոհերից 10-ի ինքնությունն արդեն պարզված է:
Մինչդեռ երկրի զինված ուժերը հայտնել էին, որ կործանված օդանավը, որը Բիշքեկից միս էր տեղափոխում, պատկանում էր Իրանի օդուժին:
sputinik.com-ը հավելում է, որ օդանավը պետք է վայրէջք կատարեր Փայամի միջազգային օդանավակայանում, սակայն սխալմամբ գնացել է «Ֆաթհ» օդանավակայան, որտեղ էլ տեղի է ունեցել ավիաաղետը: Հայտնի է, որ օդաչուները վայրէջքի ժամանակ կորցրել են փոխադրամիջոցի վերահսկողությունն ու բախվել բնակելի շենքին: