Շառլ Ազնավուրի հազվագյուտ մեքենան կվաճառվի աճուրդում
Այս թեմայով
- «Երկու լեգենդ». Ազնավուրի դուստրը հրապարակել է շանսոնյեի և նախօրեին կյանքից հեռացած լեգենդար դերասան Քըրք Դուգլասի լուսանկարը
- «Դու կարող ես մերսել, ինչպես քեզ սովորեցրել եմ». ինչպես է փոքրիկ Ռաֆիկը մերսում Ազնավուրին
- Շառլ Ազնավուրի դուստրն ընտանիքի առօրյայից տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
- Նրա ձայնը որևէ մեկի հետ չես շփոթի. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը
Շառլ Ազնավուրին պատկանող հազվագյուտ La Vanden Plas Princess մեքենան, որը թողարկվել է 1966թ.-ին, Փարիզում փետրվարի 7-ին վաճառքի կհանվի։ Մեքենան գտնվել է Շատո դե Բուրդոն պալատում, որը պատկանում է երգչի քրոջը, հայտնում է Le Figaro-ն։
Անգլիական արտադրության մեքենան մինչպատերազմյան մեքենաշինության GT դասի ամենահրաշալի օրինակներից մեկն է։ Հաղորդվում է, որ «անգիլական գեղեցկուհին» շանսոնյեն ձեռք է բերել մեկ այլ հայտնի ֆրանսիացի երգիչ Ֆրանկոյից։
Հայտնի է նաեւ, ավտոմեքենան վաճառվում է առաջին գրանցման քարտով, որը ձեւակերպված է «Շառլ Ազնավուրյան» անունով։ Հենց Ազնավուրյան եւ ոչ թե Ազնավուր։
Հրատարակությունը հայտնում է, որ Մաեստրոն դրանով գրեթե չի երթեւեկել, սակայն ուղեւորությունների եւ գեղեցիկ ավտոմոբիլների սիրահար է եղել։ Գինը, որով նախատեսվում է վաճառել «արքայադստերը», դեռեւս գաղտնի է պահվում։