Խաշը մարսեցիք, պարոն Փաշինյան, բայց մնացածը դժվար մարսեք. Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Վարչապետին մեկդ ասեք, որ խաշի գնալը նորմալ է: Մամուլի կողմից հրապարակումն էլ է նորմալ։
Աննորմալ է՝
Վարչապետի մակարդակով հարցին անդրադառնալը,
Մամուլին հաթաթա տալը,
Հանրապետականի անունից շարունակաբար կախվելը,
Երկիրը բրախելը,
Մարդկանց անդադար խաբելը:
Խաշը մարսեցիք, պարոն Փաշինյան։ Անուշ լինի։ Բայց մնացածը դժվար մարսեք, ժամանակի հարց է»: