Արքայազն Հարին ու Մեգան Մարքլը ներկա չեն եղել Քեյթ Միդլթոնի ծննդյան տարեդարձին
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին ու նրա կինը՝ ամերիկյան նախկին դերասանուհի Մեգան Մարքլը, ներկա չեն գտնվել արքայազն Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի ծննդյան տարեդարձի խնջույքին, այս մասին գրել է The Sun հանդեսը:
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ ամուսնությունից հետո Սասեքսի դքսուհու տիտղոսը կրող Մեգանը յուրահատուկ նվեր է պատրաստել Քեմբրիջի դքսուհի Քեյթի համար նրա 37-ամյակի կապակցությամբ:
Աղբյուրը նշել է, որ արքայազն Ուիլյամի կինը տարեդարձը նշել է քաղաքից դուրս գտնվող առանձնատանը ընկերների ու ամուսնու հետ, իսկ արքայազն Հարին ու նրա կինը ներկա չեն գտնվել խնջույքին:
Հայտնի չէ՝ արդյոք Սասեքսի դուքսն ու դքսուհին մերժե՞լ են Քեյթ Միդլթոնի հրավերը, թե՞ հրավիրված չեն եղել խնջույքին: