Ես Նիկոլի աջակիցն եմ կամ կարճացրեք ձեր խնջույքի սեղանները
Ինչ է նշանակում - ես Նիկոլի աջակիցն եմ !
Նշանակում է - Նիկոլին շարունակ հիշեցնել այն խոստումների և նպատակների մասին, որոնք նա հռչակում էր իշխանափոխությունից առաջ և ընթացքում :
Նշանակում է - չլռել, այլ բարձրաձայնել նրա սխալների կամ վրիպումների մասին:
Չծածկել, չքողարկել, այլ ժամանակին ի ցույց դնել իր մի շարք թիմակիցների անգործունակությունը, տհասությունը , երբեմն էլ հանցագործ անբարտավանությունը :
,,Ես Նիկոլի աջակիցն եմ,, - նշանակում է գործուն գաղափարներով, առաջարկներով և պահանջներով օգնել նրա քաղաքական թիմին :
Նշանակում է - նրան չաստվածացնել, չշողոքորթել, էժանագին և ամբոխահաճո գովաբանությամբ չփչացնել, չբարոյազրկել :
Նշանակում է նրա շուրջն եղած սևին - սև ասել, սպիտակին - սպիտակ :
Անաչառությամբ և շիտակ քննադատել նախարարների, մարզպետների, վարչությունների պետերի և բոլոր այն չինովնիկների շփոթ և անձեռնահաս արարքները, ովքեր շարունակ հասարակության աչքն են մտցնում Նիկոլի զինակիցը, քայլակիցը կամ ( չգիտեմ ) կողակիցը լինելու հանգամանքը :
Բոլոր չինովնիկներին հիշեցնել - գլոբալ( մակրո) պրոբլեմների մասին մոռացեք. յուրաքանչյուրդ ձեզ վստահված ասպարեզում կարող եք ահռելի դրական գործ անել: Այդ ինչպես է, որ գավառական ուսուցիչը ( կիսաճորտացված, կիսաքաղց ) կարող է հիացմունքի և ոգևորության օրինակ լինել, իսկ ապահովված, մեծ լիազորություններով ( և արտոնություններով ) օժտված նախարարը կամ մարզպետը չի կարողանում երևացող, ազագաշահ գործեր կատարել:Կարճացրեք ձեր խնջույքի սեղանները, գիշերները մի քնեք, ամեն ազատ րոպեն օգտագործեք ձեր ինքնակրթության վրա, անընդհատ փնտրեք, կարդացեք գրքեր և աղբյուրներ - ,,Ինչն է լավ և ինչն է վատ,, թեմաներով:
Լրջացեք. ես Նիկոլի աջակիցն եմ ...
Վարդգես Դավթյանի ֆեյսբուքյան էջից