Ի՞նչ են ակնկալում Նիկոլ Փաշինյանի կառավարությունից
Top-News.am-ի ընթերցողները Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունից տարբեր ակնկալիքներ եւ սպասումներ ունեն:
Մեր հարցախույզը ցույց տվեց, որ հարցման մասնակիցների 38 տոկոսը Փաշինյանի կառավարությունից որեւէ սպասում չունի եւ գոհ կլինի, եթե գոնե այս վիճակը պահպանվի:
Մեկ այլ 38 տոկոս էլ ակնկալում է տնտեսական կայուն աճ:
Աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացում է սպասում հարյուր հարցման մասնակցից 15-ը:
Վեց տոկոսը սպասում է նոր ձերբակալություններ, իսկ երեք տոկոսը վստահ է, որ մեծահարուստների փողերը պետք է պետականացվեն եւ բաժանվեն երկրի աղքատ բնակչությանը:
Ստացվում է, որ նոյեմբեր-դեկտեմբերի դրությամբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը մոտ 62 տոկոս է: Եւ եթե տնտեսական աճ չլինի, ապա նա կկորցնի իր աջակիցնորի մոտ երկու երրորդին:
Top-News.am