Նեպալում փղերի գեղեցկության մրցույթ է անցկացվել (Լուսանկարներ)
Նեպալում փղերի գեղեցկության մրցույթ է անցկացվել կենդանիներին նվիրված տասնհինգերորդ փառատոնի շրջանակներում: Միջոցառումը տեղի է ունեցել Սաուրահա բնակավայրում, որը տեղի զբոսաշրջային հայտնի վայրերից է և գտնվում է Չիթուան շրջանում: Այս մասին գրում է Xinhua-ն:
Գեղեցկության մրցույթի հաղթող է ճանաչվել Բիժուլիկալի անունով 18-ամյա փիղը:
Չիթուանը գտնվում է Հիմալայներում և երկրի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից է: Այստեղ տեղակայված է ազգային պարկը, որը 160 կմ հեռավորության վրա է Քաթմանդուից: