Սիրիայում ամերիկացի հրամանատարները խորհուրդ են տալիս զենքերը քուրդ զինյալներին թողնել
Ամերիկացի հրամանատարները, որնք մտադիր են Սիրիայից դուրս հանել ԱՄՆ-ի զորքերը, խորհուրդ են տալիս թույլ տալ քուրդ զինյալներին, որոնք պայքարում են ԻՊ դեմ, ԱՄՆ մատակարարած զենքերը պահպանել: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Երեք պաշտոնյաները, գաղտնիության պայմաններով գործակալությանը հայտնել են, որ հանձնարարականները ԱՄՆ զինվորականների ծրագրի նախագծի քննարկման մի մասն էր: Պարզ չէ, թե վերջնական արդյունքում Պենտագոնը ինչ խորհուրդ կտա Սպիտակ տանը:
Պաշտոնյաները նշել են, որ Պենտագոնում քննարկումները դեռ նախնական փուլում են գտնվում եւ որոշումը դեռ ընդունված չէ: Առաջիկա օրերին ծրագիրը կներկայացվի Սպիտակ տանը եւ նախագահ Դոնալդ Թրամփը վերջնական որոշում կընդունի:
«Պլանավորումը շարունակվում է եւ կենտրոնացած է զորքերի կանխամտածված եւ վերահսկելի դուրսբերմանը՝ միաժամանակ բոլոր միջոցները ձեռնարկելով մեր զորքերի անվտանգության ապահովման համար», - ասել է Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Ռոբերտսոնը: Սպիտակ տունի մեկնաբանություն չի տվել: