Սիրիական բանակը մուտք է գործել Մանբիջ
Սիրիական բանակը մուտք է գործել Մանբիջ քաղաք, որը նախկինում վերահսկվում էր սիրիական քրդերի ինքնապաշտպանական ջոկատների կողմից,– հայտարարել են երկրի զինված ուժերի գլխավոր շտաբում:
«Ելնելով բանակի եւ զինված ուժերի պարտավորություններից եւ ի պատասխան Մանբիջի բնակչության կոչի, բանակի եւ զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարում է, որ բանակը մտել է Մանբիջ եւ նրա վրա բարձրացրել Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը», - հաղորդում է Սիրիայի САНА պետական լրատվական գործակալությունը:
Ընդգծվում է ինքնիշխանությունը պաշտպանելու համար բոլոր սիրիացիների ջանքերը կրկնապատկելու անհրաժեշտությունը:
«Գլխավոր շտաբը հիշեցնում է ահաբեկչությունը ոչնչացնելու իր մտադրության եւ զուտ սիրիական հողերի բոլոր զավթիչներին խորտակելու մասին: Սիրիայի զինված ուժերը երաշխավորում են Սիրիայի բոլոր քաղաքացիների եւ տվյալ տարածաշրջանում գտնվող մյուս անձանց բացարձակ անվտանգությունը», - ասված է հայտարարության մեջ: