«Բեմբի» մուլտֆիլմի ամենամսյա դիտումը՝ պատիժ
ԱՄՆ Միսսուրի նահանգի դատարանը տեղացի Դեւիդ Բերրիին դատապարտել է մեկ տարվա բանտարկության որսագողության համար: Դրանից բացի, դատարանը որսագողին պարտավորեցրել է ամսական մեկ անգամից ոչ պակաս դիտել «Բեմբի» մուլտֆիլմը, հայտնում է Fox News-ը:
Դատարանը պարզել է, որ Բերրին իր համախոհների հետ 3 տարում սպանել է մի քանի 100 եղջերուների: Հանցագործները հաճախ տանում էին միայն նրանց գլուխները, իսկ մսեղիքը թողնում անտառում:
«Բեմբի» մուլտֆիլմը Ուոլթ Դիսնեյի ստուդիան թողարկել է 1942 թվականին: Գլխավոր հերոսը եղնիկն է, որի մորը սպանում են որսորդները: