Մանվել Գրիգորյանը չի ցանկացել դիմել Եվրոպական դատարան
Այս թեմայով
- Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը. մյուս միջնորդությունը կքննվի հաջորդ դատական նիստին
- Առողջապահության նախարարը հաճույք է ստանում Մ.Գրիգորյանի խոշտանգման փաստով
- Տեղափոխելու ընթացքում Մանվել Գրիգորյանին կարող էինք կորցնել. հիմա գիտակցության է եկել. ԲԿ-ի տնօրեն
- Հնարավոր է 1 ամսից մահանա, 1 օրից, եթե այսպես շարունակվի․ Մանվել Գրիգորյանի առողջականը վատթարացել է
Ցավոք Մանվել Գրիգորյանը չի ցանկանում, որ դատական ակտերը ներպետական ատյանները սպառելուց հետո գնան Եվրոպական դատարան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը:
Նրա խոսքով, պաշտպանական կողմը փորձելու է խորհրդատվություն տալ, որ դա օրինական, իրավաչափ ընթացակարգ է եւ ուղղակի ակնհայտ է ընտրովի արդարադատություն էիրականացվել կալանքի հետ կապված. «Եթե ներպետական ատյաններում արդյունքի չհասնենք, հորդորելու ենք, որ այն գնա ՄԻԵԴ: Նա այլ կերպ է նայում իրավիճակին՝ ասելով՝ ես պետությանը դատի չեմ տա»,-ասաց Լեւոն Բաղդասարյանը:
Պաշտպանի խոսքով, որեւէ հիմք չկա Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու համար. «Մենք ոչ միայն չենք խոչընդոտել գործին, այլեւ առերեւույթ վնասը փոխհատուցել ենք»:
Լեւոն Բաղդասարյանը ճշգրտեց, որ ՄԻԵԴ դիմելու խնդիրը վերաբերում է կալանքի որոշմանը, ոչ թե ընդհանուր մեղադրանքին: