Դադարեցրեք կեղծ լուրերի տարածումը
Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանի պաշտոնանկությունից հետո մամուլի որոշ միջոցներ լսարան ապահովելու համար սկսել են լուրեր տարածել, որ շուտով հրաժարական է տալու Արցախի ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Անհասկանալի է, թե ինչու են որոշ լրատվամիջոցներ հանուն սենսացիայի իրենց խաղերի մեջ ընդգրկում Արցախի ՊԲ-ն:
Նախ Սենոր Հասրաթյանն այնքան մեծ վաստակ ունի, որ եթե նույնիսկ նա էմոցիոնալ ֆոնի ներքո ցանկություն հայտնի թողնել զբաղեցրած պաշտոնը, մենք, հասարակությունը նրան պետք է խնդրենք ետ կանգնել այդ քայլից: Հանուն մեր պետական շահերի, հանուն մեր բանակում առկա կայունության հանրությունը պետք է շահագրգռված լինի, որ Սենոր Հասրաթյանը շարունակի պաշտոնավարել նույն պաշտոնում:
Եւ ամենակարեւորը, Սենոր Հասրաթյանը պաշտոնից հեռանալու մտադրություն չունի: Նա պետական մտածողություն ունեցող զինվորական է եւ կարողանում է հույզերն ու ապրումները մի կողմ դնել եւ ծառայել հանուն հայրենիքի:
Իսկ մամուլի որոշ միջոցների ներկայացուցիչներին պարզապես հորդորում ենք չճշտված լուրերով ավելորդ լարվածություն չառաջացնել:
Վարդան Մխիթարյան
Top-News.am