Մոսկվան ու Երևանը մոտ ժամանակներս փաստաթուղթ կստորագրեն
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում պատմել է Հայաստանում օտարերկրյա զինվորականների բացակայությունը երաշխավորող փաստաթղթի մասին:
Պաշտոնյան հայտարարել է, որ ներկայում Մոսկվան ու Երևանը նախապատրաստում են փաստաթուղթ, որը պետք է երաշխավորի Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը:
«Հայաստանի հետ ավարտին ենք հասցնում այն փաստաթղթի նախապատրաստումը, որը կերաշխավորի այնտեղ օտարերկրյա զինծառայողների բացակայությունը և այն, որ այնտեղ կատարվող ամեն բան որևէ ռիսկերի ու սպառնալիքների տեսանկյունից թափանցիկ կլինի»,-հայտարարել է արտգործնախարարը:
Միևնույն ժամանակ Լավրովն ընդգծել է, որ ԱՊՀ ցանկացած երկրում ՌԴ-ն, ի տարբերություն ԱՄՆ-ի, մի քանի անգամ ավելի քիչ դիվանագետներ ունի: