Դեղին բաճկոնները Ֆրանսիային պատճառել են 10 մլրդ եվրո
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտնել է, որ «Դեղին բաճկոններ» շարժման ակտիվիստների գործողությունների հետեւանքով հասցված վնասը երկրի բյուջեին կարժենա 10 մլրդ եվրո: Նա այս մասին ասել է Echos պարբերականի հետ հարցազրույցում:
Նշվում է, որ այս գումարի մեջ են մտնում «դեղին բաճկոնավորների» գործողությունների հասցրած վնասները եւ նրանց կատարված մի շարք զիջումները, հավելել է Ֆիլիպը:
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայացրած միջոցառումները կարժենան 10 մլրդ եվրո: Մենք շուրջ 4 մլրդ եվրոյի մի շարք միջոցառումներ ենք ձեռնարկում ձեռնարկությունների եւ ծախսերի համար»,- ասել է Ֆիլիպը:
Նրա խոսքով՝ այս միջոցառումները պետք է թույլ տան 2019 թվականին Ֆրանսիայի բյուջեի դեֆիցիտը պահել 3,2 տոկոս մակարդակում:
Ֆրանսիայում դեկտեմբերի 15-ին՝ անընդմեջ 5-րդ շաբաթ, «դեղին բաճկոնավորները» դուրս են եկել քաղաքների փողոցներ. վառելանյութերի գների բարձրացման դեմ բողոքը վերածվել է զանգվածային ցույցերի՝ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականի պահանջով:
Լուրեր Հայաստանից - NEWS.am