Ծանր մեղադրանքներ՝ Ծառուկյանին
Երեկ ուշ գիշեր ՖԲ ուղիղ եթերով Էդոն Մարուքյանը մոտ մեկ ժամանոց իր ելույթում ծանր մեղադրանքներ ներկայացրեց Գագիկ Ծառուկյանին։
Ոմանց կարծիքով՝ այս ելույթն ավելի կոշտ էր, քան 2015 թվականի Արմեն Աշոտյանի հանրահայտ ելույթը ԲՀԿ ղեկավարի մասին։ Եթե Արմեն Աշոտյանն ուղղակի վիրավորում էր, ապա Մարուքյանը մարդկային եւ արժեհամակարգային, երբեմն՝ գոտկատեղից ցածր հարվածներին զուհագեռ, ներկայացրեց կոնկրետ քրեական մեղադրանքներ եւ այդ հարցերով իրավապահներին դիմելու պատրաստակամություն։
Մասնավորապես՝ Մարուքյանը Ծառուկյանին մեղադրեց.
1. Մարտի 1-ի գործողություններին ուղղակի մասնակցության մեջ։
2. Փողերի լվացման մեջ եւ ապօրինի բիզնեսի մեջ
3. Մշտապես իշխանության կցորդ լինելու եւ իշխանության հորդորով քաղաքական դաշտը կազմալուծելու մեջ
4. 2015 թվականին ժողովրդի միայնակ թողնելու մեջ
5. Եւ վերջապես՝ իր ընկեր եւ իր կայացման գործում հսկայական ավանդ ունեցող Ռոբերտ Քոչարյանին դժվար պահին ուրանալու եւ չպաշտպանելու մեջ
Ահա այսպիսի բաներ
Անահիտ Բադալյան
Top-News.am