Աշխարհի ամենահին մասնագիտությունն այն չէ, ինչի մասին դուք մտածում էիք
Աշխարհում ամենահին մասնագիտությունը շամանիզմն է: Այդ մասին պատմել է Հարվարդի գիտնական Մանվիր Սինգխը: Նրա հետազոտությունը հրապարակված է Phys.org պորտալում:
Սինգխը «շաման» ասելով ենթադրում է յուրաքանչյուր մարդու, որը ունակ է ազդել մարդկանց գիտակցություն վրա:
Նշվում է, որ ինիցիացիայի ծեսը միշտ համարվում էր շատ թանկարժեք, իսկ այդ մասնագիտությունը տալիս էր մարդուն առանձնահատուկ կարգավիճակ: Հնում մարդիկ հաճախ էին դիմում կախարդների ծառայություններին եւ շռայլորեն վարձատրում էին կատարած աշխատանքի դիմաց, հաղորդում է Life-ը:
Գիտնականը բացատրել է, որ շամաններին վստահում էին մարդու համար անսովոր վիճակում՝ տրանսի մեջ ընկնելու նրանց ունակության համար: Ըստ Սինգխի՝ հենց դա ու նաեւ կախարդ դառնալու շատ քչերի ունակությունն է, որ բացատրում է, որ շամանիզմը հասարակության մեջ առաջին մասնագիտական խումբն էր: