Լուկաշենկոն փակ խորհրդակցություն է անցկացրել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անցկացրել է փակ խորհրդակցություն բարձրագույն պաշտոնյաների մասնակցությամբ հասկանալու համար՝ «ի՞նչ անել» ռուսական կողմից ճնշումների պայմաններում: Այս մասին գրում է«Նաշա Նիվա» բելառուսական թերթը՝ վկայակոչելով միմյանց հետ կապ չունեցող երկու աղբյուրներին:
«Մեծ խորհրդակցություն է տեղի ունեցել նախագահի նստավայրում: Պայմանավորվել ենք մինչեւ վերջ պաշտպանել անկախությունը: Բոլորը սատարեցին այդ որոշումը»,-հաղորդել է առաջին աղբյուրը:
«Կառավարության որոշ ներկայացուցիչներ արտահարտել են իրենք կարծիքները, որ հարկային մանեւրերին պետք է պատասխանել ոչ թե խորհրդակցությունների, այլ բարեփոխումների միջոցով»:
«Ռուսաստանի հարցն էր դրվել: Հանձնարարությունների թվում էր տեղեկատվական դաշտն առավել մեծ ուշադրության կենտրոնում պահելը»,-նշում էին պետական մարմինների աշխատակիցները: