Թուրքիայի ընդդիմությունն Անկարայում գնացքի վթարից հետո պահանջում է տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հրաժարականը
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորները երկրի խորհրդարանում պահանջել են տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Մեհմեդ Ջահիդ Թուրհանի հրաժարականը՝ կապված օրերս Անկարայում 9 մարդու կյանք խլած գնացքի վթարի հետ, գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Ժողովրդադեմոկրատ պատգամավորները միասին ակցի են անցկացրել Մեջլիսի նիստերի սրահում՝ պարզելով «Հրաժարական» գրությամբ պաստառներ:
Ընդդիմադիրները հայտարարել են, որ վթարը տեղի էր ունեցել ուղեկցող գնացքում ազդանշանային համակարգի խափանման հետևանքով, ինչի համար պատասխանատու են իշխանությունները, որոնք թերանում են իրենց պարտականությունների կատարման մեջ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Անկարայից Կոնիա ուղևորվող գնացքի երկու վագոն դուրս էր եկել ռելսերից: Վթարը տեղի է ունեցել արագընթաց գնացքի՝ ուղեկցող գնացքին բախվելու հետևանքով: Զոհվել էր 9 մարդ, վիրավոր էին 86-ը: Դեպքի առիթով ձերբակալվել է 3 մարդ: