Շրի Լանկայի նախկին վարչապետը կրկին ղեկավարում է կառավարությունը
Շրի Լանկայի նախկին վարչապետ Ռանիլ Վիկրամասինգխեն, որը լքել էր իր պաշտոնը հոկտեմբերի վերջում, կրկին ղեկավարում է կառավարությունը՝ երդում տալով կիրակի օրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով News First տեղական հեռուստաալիքին:
Երդմնակալության արարողությանը մասնակցել էր երկրի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան: Ակնկալվում է, որ արարողությունից հետո Վիկրամասինգխեն ելույթ կունենա երկրում ներկայիս քաղաքական իրավիճակի մասին հատուկ հայտարարությամբ:
Շրի Լանկայում քաղաքական ճգնաժամը զարգացել էր հոկտեմբերի 26-ին Ռանիլ Վիկրամասինգխեին փոխարինած նոր վարչապետ Մահինդա Ռաջապաքսայի երդմնակալությունից հետո: Ընդ որում, Վիկրամասինգխեն հայտարարել էր, որ, համաձայն երկրի սահմանադրությանը, նա շարունակում է ղեկավարել կառավարությունը:
Հինգշաբթի՝ դեկտեմբերի 13-ին, երկրի Գերագույն դատարանը վճռել էր, որ Ռաջապաքսան իրավունք չունի կատարել վարչապետի գործառույթները: Շաբաթ վարչապետը հրաժարական է տվել: