Արգելվել է դիզելային եւ բենզինային ավտոմեքենաների հին մոդելների երթեւեկությունը
Լյուքսեմբուրգում ընդհանուր ատյանի Եվրոպական դատարանը հաստատել է դիզելային ավտոմեքենաների տեղաշարժը Եվրոպայի բնակավայրերում արգելելու իրավաչափությունը, եւ մասամբ բեկանել է Եվրոպական հանձնաժողովի 2016թ․ կարգադրությունը, որը կարգավորում է Եվրո-6 դասի շարժիչներով դիզելային ավտոմեքենաների այրման չափանիշները՝ տեղեկացնում է DW-ն։
Դատարանը բավարարել է Փարիզի, Բրյուսելի եւ Մադրիդի համատեղ հայցը՝ թույլ տալով վիճարկել ազոտի օքսիդի արտանետումների Եվրահանձնաժողովի կողմից ընդլայնված սահմանային նորմերը։
Deutsche Umwelthilfe բնապահպան կազմակերպությունը ողջունել է Եվրոպական դատարանի որոշումը։ Կազմակերպության ղեկավար Յուրգեն Ռեշը հայտարարել է, որ մինչեւ 2020թ․ հատկապես օդի բարձր աղտոտվածությամբ քաղաքներում կհայտնվեն դիզելային վառելիքով նոր սերնդի ավտոմեքենաների տեղաշարժի արգելքներ։ Նա սպառողներին խորհուրդ է տվել ձեռք բերել միայն այնպիսի մեքենաներ, որոնց արտադրողները երաշխավորում են բնապահպանական նորմերի պահպանումը իրական ճանապարհային երթեւեկության պայմաններում։
Գերմանիայում Deutsche Umwelthilfe-ի հայցերի բավարարումից հետո Շտուտգարդի, Համբուրգի, Բեռլինի, Քյոլնի, Բոնի, Ֆրանկֆուրտ-Մայնի եւ մի քանի այլ քաղաքների որոշ փողոցներում արգելվել է դիզելային եւ բենզինզյին ավտոմեքենաների հին մոդելների երթեւեկությունը։ Խոսքը Եվրո-4 եւ Եվրո-5 բնապահպանական ստանդարտով ավտոմեքենաների մասին է։