Թուրքիայում սկսվում է «Թուրքական հոսք» գազատարի մի հատվածի կառուցումը
Մոտ ժամանակներս Թուրքիայում կսկսվի «Թուրքական հոսք» գազատարի մի հատվածի կառուցումը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքերով՝ կառուցումը կավարտվի 2019թ․ վերջին՝ տեղեկացնում է «Անադոլուն»։
«Թուրքական հոսքն» անցնում է Սեւ ծովի հատակով, դրա երկու ճյուղերի հզորությունը պետք է կազմի տարեկան 15,75 մլրդ խ/մ։ Ընդ որում՝ դրանցից մեկը պետք է գազ մատակարարի Թուրքիային, մյուսը՝ Հարավային եւ Արեւելյան Եվրոպայի երկրներին։