ՀԿԵ-ն այս տարվա 3-րդ եռամսյակում ավելի քան 144 մլն դրամով նվազեցրել է հարկերը
«Ժողովուրդը» գրում է. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը այս տարվա երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 144 մլն 726 հազար դրամով նվազեցրել է հարկերը:
Այսպես, այս տարվա երրորդ եռամսյակում «հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն տեղ է գտել ՀՀ պետական եկամուտների կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկի 45-րդ տեղում, իսկ պետական բյուջե վճարել է 2 մլրդ 774 մլն 679 հազար դրամ: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության կատարած հարկային վճարումները կազմել են 2 մլրդ 919 մլն հազար դրամ:
Ըստ որոշ տեղեկությունների՝ հնարավոր է՝ ընկերությունը առաջիկայում կրճատի հարկային վճարումները: Ընկերության աշխատակիցների խոսքերով՝ հարկային վճարումների նվազումը բեռնափոխադրումների նվազման հետևանքով է: Իսկ ինչպես հայտնի է, դրա պատճառը Ալավերդու պղնձաձուլական գործարանի չաշխատելն է:
Հիշեցնենք, որ թավշյա հեղափոխությունից հետո ՊԵԿ-ը լայնածավալ ստուգումներ էր իրականացրել այս ընկերությունում, իսկ արդեն սեպտեմբերին հայտնաբերվեցին չարաշահումներ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: