Մեքսիկացի թմրաբարոնի կինն ամուսնուն «նորմալ մարդ» է համարում
Մեքսիկացի թմրաբարոն Խոակին Գուսմանի (Էլ Չապո) 29-ամյա կինը՝ Էմմա Կորոնել Այսպուրոն ԶԼՄ-ներին քննադատել է այն բանի համար, որ իր ամուսնուն «սեւ գույներով» են ներկայացրել։ Գեղեցկության նախկին թագուհին վստահ է, որ ամուսինը «նորմալ եւ սովորական մարդ է»։
Պատասխանելով Telemundo-ի այն հարցին, թե ինչպես էր նրա 61-ամյա ամուսնու վրա ազդում ԶԼՄ-ների ուշադրությունը, կինը նշել է, որ հնարավոր է՝ «դա նրան մի քիչ դուր էր գալիս»։
Այսպուրոն համարվում է «մեքսիկացի Քիմ Քարդաշյան», նա սիրում է դիզայներական հագուստներով եւ բիկինիներով իրեն ցուցադրել սոցցանցերում, որտեղ նրա էջերին գրանցվածների թիվն օրեցօր աճում է։