ՌԴ ԱԳՆ․ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության մասին Սթոլթենբերգի եւ Պոմպեոյի հայտարարությունը սադրիչ է
ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը աջակցելու վերաբերյալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունները սադրիչ են։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, որ տրվել է Ժնեւում Անդրկովկասի անվտանգության եւ կայունության հարցերով խորհրդակցությունների արդյունքներով։
«Հենց այսպիսի անպատասխանատու ուղերձները 2008թ․ Թբիլիսիին հրահրեցին հանցավոր ռազմական արկածախնդրության»,- ասվում է հայտարարության մեջ։