Իլհամ Ալիեւը ընդունել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետին
Կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Գերասիմովի հետ: Երեկ Ադրբեջանի նախագահն ընդունել էր Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Սկապարոտիին:
Այսօր Բաքվում տեղի կունենան Սկապարոտի-Գերասոիմով բանակցություններ: Թե ինչու՞ է ՆԱՏՕ-ի եւ ՌԴ զինված ուժերի ներկայացուցիչների բանակցությունների վայր ընտրվել Ադրբեջանի մայրաքաղաքը՝ մանրամասնություններ հայտնի չեն:
Լուսանկարում՝ Ալիեւը հանդիպում է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակության հետ: