Թուրքիայի Մեջլիսում մեկ օրում երկու քաշքշուկ է տեղի ունեցել (լուսանկարներ)
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի խորհրդարանում մեկ օրում թեժ վիճաբանության ու հրմշտոցի երկու դեպք է արձանագրվել: Քաշքշուկի մեջ են մտել իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր «Լավ» կուսակցության անդամները: Վիճաբանությունից զերծ չեն մնացել նաև քրդամետ ժողովրդադեմոկրատականներն ու քեմալական ժողովրդահանրապետականները: Այս մասին գրում է թուրքական «Սյոզջու» պարբերականը:
Իշխող կուսակցության խորհրդարանական խմբի ղեկավար Մեհմեդ Մուշը մեղադրել է ընդդիմադիրներին Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանն աջակցելու համար՝ նկատի ունենալով նաև ընդդիմադիր «Լավ» և ժողովրդահանրապետական կուսակցությունների ղեկավարներ Մերալ Աքշեներին ու Քեմալ Քըլըչդարօղլուին:
Արդյունքում ծագած վիճաբանությունը վերածվել է լայնամասշտաբ քաշքշուկի, կրքերը հանդարտեցնելու համար մեջլիսի նախագահը ստիպված է եղել ընդհատել 2019թ. բյուջեի ընդունման նիստը:
Ժամեր անց նույն նիստին կրկին հրմշտոց է տեղի ունեցել մի շարք պատգամավորների միջև՝ այս անգամ 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ թեմայի հետ կապված: