Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել քաղաքացիներին խուսափել Վրաստան մեկնելուց
Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին կոչ է արել երկրի քաղաքացիներին զերծ մնալ Վրաստան մեկնելուց, քանի որ այդ երկրում նրանց համար ապահովված չեն անվտանգության համապատասխան նորմերը:
Ինչպես գրում է apsny.ge կայքը, նման հայտարարության համար հիմք է ծառայել օրերս հարյուրավոր իրանցիների արտաքսումը Վրաստանից:
Ղասեմին հայտնել է, որ Իրանի ԱԳՆ-ն դիվանագիտական խողովակներով հետաքննում է տեղի ունեցած դեպքերը: Մասնավորապես՝ վերջերս Վրաստանում Իրանի քաղաքացուհու ձերբակալման հետ կապված ԱԳՆ էր կանչվել Իրանում Վրաստանի դեսպան Յոսեբ Չախվաշվիլին:
Նշենք, որ օրերս վրացի սահմանապահները թույլ չեն տվել Իրանի 200 քաղաքացու մուտք գործել երկիր, թեև նրանց փաստաթղթերը կարգին են եղել: