Մատանին կարող է փոխարինել համակարգչային մկնիկին (Տեսանյութ)
Indiegogo կայքում ցուցադրված է Padrone մատանին, որն ունակ է փոխարինել համակարգչային մկնիկին։ Անլար լիցքավորվող կայանով այդ աքսեսուարը գնորդներին առաջարկվում է գնել 189 դոլարի դիմաց, փոխանցում է Oane-ը։
Աշխատանքի համար Padrone մատանու տերերը պետք է միայն այն մատին դնել։ Էջերը թերթվում են սեղանի մակերեսին ձեռքի շարժումով։ Արտադրողները աքսեսուարը զինել են տեսախցիկով ու շարժման հաղորդիչով, որն անհրաժեշտ է շարժումների ճանաչման համար։