Բարձիթողի վիճակ՝ ՔԿՀ-ներում. ձեւավորվել են տարբեր խմբավորումներ
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կատարյալ բարձիթողի վիճակ է Հայաստանի քրեակատարողական հաստատություններում:
Նոր Հայաստանում ՔԿՀ-ների շուրջ ձեւավորվել են տարբեր խմբավորումներ, որոնք հսկայական գումար են աշխատում կալանավորներին ալկոհոլ, թմրադեղեր կամ սնունդ մատակարարելու միջոցով: Կալանավայրերի աշխատակազմն էլ իր հերթին է գումար վաստակում կալանավորների հետ համագործակցության միջոցով:
Որոշ կալանավորներ գումարներ են վճարում ՔԿՀ աշխատակիցներին բանտախցի դռները բաց պահելու համար: Եթե այս պրոգրեսը շարունակվի, Հայաստանը կարող է ունենալ տարածաշրջանի եւ գուցե աշխարհի ամենաազատական կալանավայրերը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում