Անհետացող տեսակ. Եվրոպայում սպիտակ տղամարդիկ ճանաչվել են որպես փոքրամասնություն
Այժմ բրիտանական բուհերը ծրագրում են ավելի շատ սպիտակ տղամարդկանց ներգրավել ուսումնական պրոցեսում, որպեսզի վերացնեն առկա անհավասարակշռությունը:
Մեծ Բրիտանիայի Էսեքսի և Ասթոնի համալսարանները միտումնավոր կերպով ավելացրել են սպիտակ տղամարդկանց բուհ ընդունելության քվոտան, քանի որ եվրոպական արտաքինը և սպիտակ մաշկը այլևս գերակշռող չեն Եվրոպայում: Սևամորթ ուսանողների հետ ճեղքվածքը միայն աճում է. հիմա սպիտակ տղամարդիկ քիչ են ամեն տասներորդ դպրացում կամ բուհում, սակայն հինգ տարի հետո այս ցուցանիշը կարող է կրճատվել մինչև հինգ կրթական հաստատություն, հաղորդում է Telegraph-ը:
Տեղեկացվում է, որ Մեծ Բրիտանիայում սպիտակ ուսանողները կազմում են դիմորդների ընդհանուր թվի 26-27%-ը, իսկ եվրոպական մնացած երկրներում ցուցանիշը կարող է զգալիորեն ցածր լինել: Միևնույն ժամանակ, հետազոտողները նշում են, որ ապագայում կարող է տեխնիկական կրթության իսկական ճգնաժամ սկսել, քանի որ 149 բուհերից 23-ում ավելի շատ կանայք են, քան տղամարդիկ: Սոցիոլոգների կարծիքով, կանայք ավելի քիչ են ընտրում տեխնիկական մասնագիտությունները, այն դեպքում, երբ տղամարդկանց բարդ աշխատանքը չի վախեցնում: