Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող գրողների վարկանիշային ցանկը
Ամերիկյան Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող գրողների վարկանիշային ցանկը: Առաջին հորիզոնականում Ջեյմս Փաթերսոնն է, որը հայտնի է տեսուչ Ալեքս Քրոսի մասին վեպերի շարքով: Տարվա ընթացքում նա վաստակել է 86 միլիոն դոլար: Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգը 54 միլիոն դոլարով երկրորդ տեղում է, որը անցյալ տարվա համեմատ 40 միլիոնով պակաս է: Երրորդ տեղում է 27 միլիոն դոլար վաստակած Սթիվեն Քինգը: