Երկրի ընդերքի «զոմբի մանրէները» հարյուրավոր անգամներ ավելի ծանր են կշռում, քան բոլոր մարդիկ
Մասնագետները հաշվարկել են Երկրի ընդերքում բնակվող «զոմբի մանրէների» զանգվածը: Պարզվել է, որ դրանք հարյուրավոր անգամներ ավելի ծանր են կշռում, քան բոլոր մարդիկ: Համապատասխան եզրակացության են Deep Carbon Observatory-ի գիտնականները: Շուրջ տասը տարի է, ինչ նրանք ուսումնասիրում են խորքերի բնակիչների կյանքը՝ հաղորդում է RIA Novosti-ն։
Երկար ժամանակ հետազոտողները կարծում էին, որ Երկրի վրա կյանքը գոյություն ունի միայն ծովերում և օվկիանոսներում, մայրցամաքների մակերեսների վրա և ծովի հողային ծածկույթի ստորին հատվածում, բայց կենսոլորտի սահմանները շատ ավելի լայն են: Այսպիսով, Մարիանյան իջվածքի ստորին մասում հայտնաբերվել են մանրէների խոշոր կուտակումներ: Բացի այդ, դրանք հանդիպում են ժայռերի մեջ և մի քանի կիլոմետր խորությամբ:
Այնուհետև գիտնականները նկատել են, որ կան նաև «ստորգետնյա» բազմաբջիջ օրգանիզմներ: Նրանք տարբերվում են նյութափոխանակության չափազանց դանդաղ մակարդակով, քանի որ այդ արարածները մշտապես թթվածնային և սնուցող նյութերի անբավարարություն են զգում։ Հենց այդ պատճառով փորձագետները նրանց անվանում են «զոմբի»։