Ռուսական «Տու-160» hրթիռակիրները ժամանել են Վենեսուելա. ԱՄՆ-ի արձագանքը
Ռուսական ռազմատիեզերական ուժերին պատկանող «Տու-160» ռազմավարական հրթիռակիրները, «Ան-124» ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռը և «Իլ-62» օդանավը ժամանել են Վենեսուելայի միջազգային օդանավակայան, հայտնում է rt.com-ը՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով:
Հայտնի է, որ ռուսական օդանավերն ու հրթիռակիրները հաղթահարել են ավելի քան 10 000 կմ տարածություն:
Վենեսուելայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ռուսական օդանավերը մասնակցելու են համատեղ օպերատիվ թռիչքներին:
Մինչդեռ Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը, արձագանքելով լուրին, նշել է, որ դա «գումարների վատնում» է:
Մասնավորապես՝ պետքարտուղար Մայք Պոմպեոն թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Ռուսաստանի կառավարությունն անցել է աշխարհի կեսն ու իր ռմբակոծիչները Վենեսուելա ուղարկել: Ռուս և վենեսուելացի ժողովուրդները պետք է իմանան, թե ինչի համար է այս ամենը. կոռումպացված կառավարությունները վատնում են հանրային միջոցները, ոտնահարում ազատությունը, իսկ մինչ այդ նրանց ժողովուրդները տառապում են»: