Ամբողջ աշխարհում 158 մլն մարդ ցանկանում է ԱՄՆ տեղափոխվել
Չնայած ներգաղթի ոլորտում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ներդրված նոր, խստացված օրենքների՝ Միացյալ Նահանգները շարունակում է ապաստան փնտրողների նախընտրած երկիրը մնալ, գրում է Daily Mail-ը:
Gallup կազմակերպության՝ ամբողջ աշխարհի մասշտաբով անցկացրած հարցման արդյունքում պարզ է դարձել, որ աշխարհի բնակչության 15-%ը՝ 758 մլն մարդ, ցանկանում է այլ երկիր տեղափոխվել՝ հիմնականում այնտեղ աշխատելու նպատակով:
Արտագաղթել ցանկացողների համար ամենագրավիչ երկիրը ԱՄՆ-ն է, որին հաջորդում են Կանադան և եվրոպական որոշ երկրներ:
Նոր ապաստան փնտրողների 21%-ը՝ 158 մլն մարդ, ցանկանում է Միացյալ Նահանգներ տեղափոխվել:
«Չնայած ԱՄՆ իշխանությունները 2016-2017 թվականների ընթացքում կորցրել են հեղինակությունը, սակայն երկիրը շարունակում է հավանական արտագաղթողների նախընտրած վայրը լինել»,- ասել է կազմակերպությունը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձություններին ֆոնին, նախագահ Թրամփի վարչակազմը խստացրել է ներգաղթի վերաբերյալ օրենքները և ուժեղացրել սահմանին հսկողությունը:
Հավելենք, որ հոկտեմբերից սկսած Հարավային Ամերիկայի մի շարք պետություններից՝ Հոնդուրասից, Սալվադորից ու Գվատեմալայից, հազարավոր ներգաղթյալների «քարավաններ» սկսել են շարժվել դեպի Միացյալ Նահանգների սահման: Նրանց ճանապարհն անցնում է ԱՄՆ-ին սահմանակից Մեքսիկայով, որի իշխանությունները անտեսել են Թրամփի՝ ներգաղթյալների ընթացքը խոչընդոտելու պահանջները: «Քարավաններում» ներգաղթյալների ընդհանուր թիվը հասել է 10 հազարի: