Բրիտանիայում աշխատանքի արտասովոր հայտարարություն են հրապարակել
Մեծ Բրիտանիայում աշխատանքի արտասովոր հայտարարություն են հրապարակել. Նորմանդյան կղզիների ամենահեռավոր Լիհու կղզու համար վերակացու է անհրաժեշտ:
BBC News-ի նկարագրմամբ՝ թափուր աշխատատեղի համար դիմող թեկնածուն պետք է Գերնսի շրջանի բնակիչ լինի: Նա ապրելու է Ատլանտյան օվկիանոսի ափին և պետք է հետևի կղզու տարածքում գտնվող միակ տանը, կղզու կարգուկանոնի և բնության պահպանմանը:
Թափուր աշխատատեղի համար հայտարարության մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է նաև ՌԴ-ում Բրիտանիայի դեսպանությունը:
Լա Մանշ նեղուցի տարածքում գտնվող կղզի հասնել հնարավոր է նավակով կամ ոտքով հարևան Գերնսի կղզու տարածքից (տեղատվության ժամանակ)::