Ինչ նախապայման է առաջարկում Էրդողանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմում մեկնաբանել են ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը երկու երկրների հարաբերությունների կարգավորման մասին:
«Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը պետք է ազատի ադրբեջանական օկուպացված հողերը», - Թրենդ գործակալությանը հայտնել են Էրդողանի վարչակազմից՝ մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն առանց Լեռնային Ղարաբաղին առնչվող նախապայմանների:
«Թուրքիան կողմ է հանդես գալիս կայունությանը և խաղաղությանը տարածաշրջանում, և առանց ադրբեջանական տարածքների ազատագրման տարածաշրջանում կայունություն չի կարող լինել», - գործակալությանն ասել են թուրք նախագահի վարչակազմից: