Թուրքիայում ոստիկանն սպանել է ոստիկանապետին
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Ռիզե նահանգի ոստիկանատանը ճանապարհային ոստիկանը սպանել է ոստիկանապետին եւ վիրավորել 3 ոստիկանի։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ռիզեի ճանապարհային ոստիկանության աշխատակից Ի.Հ.Շ–ն ոստիկանապետի սենյակում ծառայության վայրի նշանակման հետ կապված պահանջը չիրագործելու համար սպանել է ոստիկանապետ Ալթուղ Վերդիին։
Ի.Հ.Շ.–ն ոստիկանապետին սպանելուց բացի վիրավորել է նաեւ 3 ոստիկանների։ Նրան ձերբակալել են։