Գյումրիում հայ կնոջը դաժանորեն ծեծելու և մահվան հասցնելու կասկածանքով ռուս զինծառայող է ձերբակալվել
Գյումրիի Սլոբոդկա թաղամասում դեկտեմբերի 3-ին կնոջը դաժան ծեծի ենթարկելու կասկածանքով ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող է ձերբակալվել:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին ծեծելով մահվան էին հասցրել Գյումրիի հավաքարար 57-ամյա կանանցից մեկին, որը դուրս էր եկել աշխատանքի։
Դաժան ծեծի ենթարկված կնոջը չեն հասցրել տանել հիվանդանոց, և նա ճանապարհին մահացել է։
Նշենք, որ դեպքը կատարվելու օրը առաջ էր քաշվել վարկած, որի համաձայն կատարվածի հեղինակը սլավոնական արտաքինով ռուս զինծառայող է եղել։ Սակայն այդ օրը Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը հայտարարությամբ հանդես եկավ՝ լրատվամիջոցների հրապարակումները անվանելով անպատասխանատու վարքագիծ։