Միջազգային տիեզերական կայան ամանորյա ուտեստներ և փորձարարական ճիճուներ կուղարկեն
Սուրբ Ծննդյան տոներից առաջ Միջազգային տիեզերական կայան թխվածքներ, հնդկահավ և այլ տոնական ուտեստներ կուղարկեն: Բացի այդ, տիեզերագնացները կստանան նաև ճիճուներով բեռնարկղեր՝ փորձեր իրականացնելու համար:
Կայան կտեղափոխեն չորս տասնյակ մկներ և հազարավոր նեմատոդներ: Տիեզերակայանի աշխատակիցները կուսումնասիրեն կլոր ճիճուների մկանների աշխատանքը և բազմանալու արագությունը՝ տիեզերական տարածության մեջ:
Ավելի վաղ, երեք տիեզերագնացներ վեց ամիս ժամկետով գործուղվել են ՄՏԿ լաբորատորիայում աշխատելու համար: Այժմ, ՄՏԿ-ում են գտնվում ՌԴ երկու քաղաքացի, նույն թվով ամերիկացիներ և Գերմանիայի ու Կանադայի ներկայացուցիչներ:
Սուրբծննդյան ուտեստների առաքման հարցերով զբաղվում է Իլոն Մասկի SpaceX ընկերությունը: Վերջերս SpaceX-ի հրթիռը տիեզերք է արձակել ավելի քան 60 արբանյակ, որը նոր ձեռքբերում է կապված տիեզերական տարածություն արձակված նմանատիպ օբյեկտների թվաքանակի հետ: