Էրդողանն ինձ արդեն ոչ թե 2 օրը մեկ, այլ 6 օրը մեկ է Հիտլեր անվանում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն յուրահատուկ մոտեցմամբ է գնահատել թուրք-իսրայելական հարաբերությունների ընթացիկ վիճակը։ Նա այդ հարաբերությունները կապել է Էրդողանի հռետորաբանության փոփոխությունների հետ։
Ինչպես թվիթերյան իր միկրոբլոգում գրում է «Haaretz» թերթի թղթակից Բարաք Ռավիդը, Նեթանյահուն այդ մասին խոսել է Իսրայելի դեսպանների հետ անցկացված հանդիպման ժամանակ։
«Թուրքիայի հետ մեր հարաբերություններում որոշակի «դրական առաջընթաց» կա․ Էրդողանն արդեն ոչ թե երկու օրը մեկ է ինձ Հիտլեր անվանում, այլ վեց օրը մեկ», - նկատել է տվել Իսրայելի վարչապետը։
Աղբյուր` Cumhuriyet