«Հայրս խիստ ցնցված էր Հայաստանում տեղի ունեցածից». Ազնավուրի որդին պատմել է Սպիտակի երկրաշարժի օրերին կրած վշտի մասին
Այս թեմայով
- «Երկու լեգենդ». Ազնավուրի դուստրը հրապարակել է շանսոնյեի և նախօրեին կյանքից հեռացած լեգենդար դերասան Քըրք Դուգլասի լուսանկարը
- «Դու կարող ես մերսել, ինչպես քեզ սովորեցրել եմ». ինչպես է փոքրիկ Ռաֆիկը մերսում Ազնավուրին
- Շառլ Ազնավուրի դուստրն ընտանիքի առօրյայից տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
- Նրա ձայնը որևէ մեկի հետ չես շփոթի. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը
«Ազնավուր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազվանուրի որդին՝ Նիկոլան, «ՌուսԱրմինֆո» կայքին տվաց հարցազրույցում կիսվել է 1988թ. Սպիտակում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի վերաբերյալ հիշողություններով:
Շանսոնյեի որդու խոսքով՝ 1988թ. իր ընտանիքը բնակվում էր Շվեյցարիայում, և սարսափելի ողբերգության լուրը մեծ ցավով է ընդունել:
«Ես այդ ժամանակ 11 տարեկան էի և կատարվածն ամբողջությամբ չէի ընկալում: Միայն գիտեի, որ սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել: Հայրս խիստ ցնցված էր Հայաստանում տեղի ունեցածից»,- պատմել է Նիկոլան՝ վերհիշելով 1988թ.-ի դեկտեմբերի 7-ը:
Նրա խոսքով՝ հայրենիքում ավերիչ երկրաշարժի լուրը ստանալուց հետո, լեգենդար շանսոնյեն անմիջապես մեկնել է Շվեյցարիայից, ապա հայտնի է դարձել, որ սկսել է տուժածներին օգնություն ցուցաբերելու ծրագիր մշակել:
1988թ.-ին Ազնավուրը հիմնել է «Ազնավուրը Հայաստանի համար» բարեգործական հիմնադրամը, իսկ 1989-ի փետրվարին մեկնել Հայաստան և այցելել աղետի գոտի:
Նիկոլան նաև պատմել է, որ հոր՝ Հայաստան մեկնելու և հայրենակիցներին օգնություն ցուցաբերելու մասին ինքը հեռուստացույցից է իմացել:
Տարիներ շարունակ «Ազնավուրը Հայաստանի համար» հիմնադրամը աջակցություն է ցուցաբերել երկրաշարժից տուժած բնակիչներին: Երեսուն տարի առաջ ստեղծված հիմնադրամի առաքելությունն այժմ շարունակում է 2017թ.-ին Հայաստանում ստեղծված «Ազնավուր» հիմնադրամը:
Հիշեցնենք, որ այս տարվա դեկտեմբերի 7-ին Նիկոլա Ազնավուրն այցելել էր Գյումրի և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: